Մանչինի. «Ման. Սիթիի» ղեկավարության հետ խնդիրներ չունեմ

Մանչինի. «Ման. Սիթիի» ղեկավարության հետ խնդիրներ չունեմ

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին հերքել է, թե մանչեսթերյան ակումբում իր աշխատանքը մոտենում է ավարտին:

Վերջերս տեղեկացվում էր, որ «քաղաքայինների» մարզական տնօրեն Չիկի Բեգիրիստայնը հանդիպում է ունեցել «Մալագայի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինիի հետ, ինչից հետո սկսվեց ակտիվորեն խոսվել չիլիացի մասնագետի’ «Մանչեսթեր Սիթին» գլխավորելու մասին:

-Բեգիրիստայնի աշխատանքն այդպիսին է’ շրջել ամբողջ աշխարհում ու հանդիպել տարբեր մարդկանց հետ: Նա կարող է ճաշել Պելեգրինիի կամ Բրենդան Ռոջերսի հետ: Դա ինձ բացարձակապես չի հետաքրքրում:

Իմ պայմանագիրը ակումբի գործում է ևս չորս տարի, ու ես ղեկավարության ոչ մի տեսակի խնդիրներ չունեմ: Վերջին երեք տարիներին մենք նույնքան տիտղոս ենք նվաճել ու այժմ ունենք ևս մեկ հնարավորություն, քանի որ դուրս ենք եկել Անգլիայի գավաթի եզրափակիչ,- ասել է Մանչինին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում