Սուբիսարետան կարող է հեռանալ «Բարսելոնայից»
Նմանատիպ
Անդոնի Սուբիսարետան կարող է լքել «Բարսելոնայի» մարզական տնօրեն պաշտոնը, հաղորդում է Catalunya Radio-ն:
«Բավարիայից» 0-4 ու 0-3 հաշիվներով կրած պարտություններից հետո «Բարսելոնայի»’ հաջորդ մրցաշրջանի ռազմավարության շուրջ կատալոնական ակումբում կարծիքները կիսվում են:
Մի խումբը հավատում է ներկայիս թիմին ու կարծում, որ տրանսֆերային շուկայում շատ քիչ ծախսեր է պետք կատարել: Մյուսները պնդում են’ պետք է լրջորեն թարմացնել կազմն ու այս կարծիքին է մեծամասնությունը:
Գլխավոր հարցն այն է, թե ներկայիս մարզական տնօրեն Անդոնի Սուբիսարետան է արդյոք այն մարդը, որը ամառային միջմրցաշրջանում պետք է շատ ակտիվ աշխատանք կատարի կազմն ուժեղացնելու համար: Նրան հավատացողները ակումբում, ըստ աղբյուրի, այդքան էլ շատ չեն:
Հիշեցնենք’ Սուբիսարետան այս պաշտոնում 2010 թվականին փոխարինել է Չիկի Բեգիրիստայնին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում