Թերրի. Պատրաստ եմ խաղալ շաբաթը երեք անգամ

Թերրի. Պատրաստ եմ խաղալ շաբաթը երեք անգամ

«Չելսիի» ավագ Ջոն Թերրին պատրաստ է մասնակցել յուրաքանչյուր հանդիպմանը, սակայն ընդունում է գլխավոր մարզիչ Ռաֆա Բենիտեսը որոշումները, ով իրեն այդքան էլ հաճախ խաղադաշտ դուրս չի բերում:

-Ես ամբողջությամբ ընդունում եմ Բենիտեսի ռոտացիոն համակարգը; Ես հաստատ կարող եմ խաղալ շաբաթը երկու անգամ, նույնիսկ երեք անգամ, եթե դրա կարիքը կա: Ես առողջ եմ, մարզվում եմ ամեն օր վերջին երեք ամիսներին: Սակայն եթե մարզիչը նախապատվությունը տալիս է ուրիշներին’ խնդիր չկա, ես «Չելսիի» հետ եմ մինչ վերջ:

Այն բանից հետո, երբ մենք դուրս եկանք Եվրոպա լիգայի եզրափակիչ, պետք է ուշադրությունը կենտրոնացնենք Պրեմիեր լիգայի վրա: Առջևում մեզ երկու կարևոր խաղեր են սպասվում’ կիրակի «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ, իսկ չորեքշաբթի’ «Տոտենհեմի»,- Թերրիին մեջբերում է The Times of India-ն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում