«Բարսելոնան» Հումելսի հարցով համաձայնության է եկել ու սպասում է Վիլանովայի որոշմանը

«Բարսելոնան» Հումելսի հարցով համաձայնության է եկել ու սպասում է Վիլանովայի որոշմանը

«Բարսելոնայի» ղեկավարությունը համաձայնության է եկել Դորտմունդի «Բորուսսիայի» հետ’ թիմի պաշտպան Մատս Հումելսի ձեռքբերման հարցով, հաղորդում է իսպանական մամուլը:

Գերմանական ակումբը համաձայնել է իր ֆուտբոլիստին բաց թողնել 25 մլն. եվրոյի դիմաց, սակայն խնդիրը նրանում է, որ կատալոնական ակումբը սպասում է գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովայի որոշմանը: Վերջինս արդեն խոսել է իր նախասիրությունների մասին ու նշել, որ շատ է ցանկանում թիմի կազմում տեսնել «ՊՍԺ»-ի պաշտպան Տիագու Սիլվային: Պետք է նշել, որ «Բարսելոնայի» մարզչական շտաբի հետաքրքրությունը բրազիլացու նկատմամբ նոր չէ: Ինչ վերաբերում է Հումելսին, ապա նա արդեն նշել է, որ երջանիկ է «Բորուսսիայում», սակայն «Բարսելոնան» այն ակումբն է, որտեղ ցանկանում է խաղալ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում