«Բարսելոնան» նոր պայմանագրի շուրջ բանակցում է Ադրիանոյի հետ

«Բարսելոնան» նոր պայմանագրի շուրջ բանակցում է Ադրիանոյի հետ

«Բարսելոնայի» պաշտպան Ադրիանոն նոր պայմանագիր կկնքի կատալոնական ակումբի հետ:

Բրազիլացու ներկայիս համաձայնագիրը գործում է մինչև 2014 թվականի ամառը, և, ֆուտբոլիստի խոսքերով, դրա երկարաձգման շուրջ իր գործակալն արդեն բանակցություններ է վարում ղեկավարության հետ:

-Վերջին ժամանակներս ես չեմ հետևում բանակցային գործընթացին, քանի որ կենտրոնացած եմ ֆուտբոլի ու մեր հանդիպումների վրա: Ես գիտեմ, որ ակումբը ուզում է իդեալական լուծում գտնել բոլոր կողմերի համար, և ցանկանում են’ մնամ «Բարսելոնայում»: Մենք մոտ ենք համաձայնության, որի մասին կարող է հայտարարվել մոտ օրերս,- ասել է 28-ամյա ֆուտբոլիստը:

Հիշեցնենք’ Ադրիանոն կատալոնական ակումբում է հանդես գալիս 2010 թվականից, որտեղ 10 մլն. եվրոյի դիմաց տեղափոխվել է «Սևիլյայից»;

Հետևեք մեզ նաև Telegram-ում