Գործակալներ. Ֆլորենտինո Պերեսն արդեն հանդիպել է Լևանդովսկիի հետ

Գործակալներ. Ֆլորենտինո Պերեսն արդեն հանդիպել է Լևանդովսկիի հետ

Դորտմունդի «Բորուսսիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիի գործակալներ Մայկ Բարտելն ու Ցեզարի Կուխարսկին նշել են, որ Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը արդեն հանդիպել է իրենց հաճախորդի հետ, հաղորդում են գերմանական ԶԼՄ-ները:

«Արքայական» ակումբի ղեկավարությունը Չեմպիոնների լիգայում մադրիդցիների ու դորտմունդյան թիմի հանդիպումներից հետո քննարկում է լեհ հարձակվողին գնելու հնարավորությունը: Պերեսը շատ է հավանել Լևանդովսկիի խաղը:

-Պերեսի փոխարեն մենք նույնպես կձգտեինք նրան, որ գնեինք Լևանդովսկիին: Սակայն ամեն ինչ կախված է անձամբ խաղացողի ցանկությունից: «Բորուսսիայի» ղեկավարությունն արդեն տեղյակ է Ռոբերտի որոշման մասին,- հայտնել են գործակալները:

Հիշեցնենք’ ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բորուսսիան» պատրաստ է իր հարձակվողին «Ռեալին» զիջել 20 մլն. եվրոյի դիմաց: Միևնույն ժամանակ, «Բավարիան» էլ լեհ ֆուտբոլիստի համար պատրաստ է վճարել 25 մլն. եվրո:

Հետևեք մեզ նաև Telegram-ում