«Իլիչևեց» – «Շախտյոր»` 1-1. Հենրիխ Մխիթարյանը փոխարինման դուրս եկավ

«Իլիչևեց» – «Շախտյոր»` 1-1. Հենրիխ Մխիթարյանը փոխարինման դուրս եկավ

Ուկրաինայի առաջնության 27-րդ տուրում Դոնեցկի «Շախտյորը», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, հյուրընկալվել էր «Իլիչևեցին»:

Դոնեցկցիները 13-րդ րոպեին հաշվի մեջ առաջ անցան, երբ աչքի ընկավ Ալան Պատրիկը: Տանտերերից հաշվի հավասարությունը վերականգնելու համար ուղիղ մեկ ժամ պահանջվեց, քանի որ 73-րդ րոպեին հաջողության հասավ Մանձյուկը:

Ինչ վերաբերում է Մխիթարյանին, ապա նա հայտավորված էր պահեստայինների թվում ու փոխարինման դուրս եկավ ընդմիջումից անմիջապես հետո: Նա 72-րդ րոպեին հասցրեց նաև դեղին քարտ ստանալ:

Այդուհանդերձ, այս խաղը մրցաշարային տեսանկյունից ոչինչ չէր որոշում Միրչա Լուչեսկուի համար, քանի որ, հիշեցնենք, դեռ նախորդ տուրից հետո էր «Շախտյորը» ձևակերպել չեմպիոնությունը:

«Իլիչևեց» 1-1 «Շախտյոր»

Մանձյուկ (73) – Ալան Պատրիկ (13)

Հետևեք մեզ նաև Telegram-ում