Բ.Սահակյանը ծաղիկներ դրել Սումգայիթի անմեղ զոհերի հուշակոթողին

Սումգայիթի ջարդերի 24-րդ տարելիցի կապակցությամբ այսօր Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը` հանրապետության բարձրաստիճան ղեկավարության ուղեկցությամբ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր և ծաղիկներ դրել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին:

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, այնուհետև Նախագահը ծանոթացել է հուշահամալիրի վերակառուցման աշխատանքների ընթացքին:

Երկրի ղեկավարը կարևորել է շինարարական աշխատանքների որակով ու ժամանակին իրականացումը և համապատասխան հանձնարարականներ տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում