Հայնկես. «Բորուսսիայի» հետ խաղը շատ լարված էր

Հայնկես. «Բորուսսիայի» հետ խաղը շատ լարված էր

Բունդեսլիգայի շրջանակներում Դորտմունդի «Բորուսսիայի» ու «Բավարիայի» մրցավեճից հետո, որն ավարտվեց ոչ-ոքի’ 1-1 հաշվով, մյունխենյան ակումբի գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսը նշել է, որ խաղը դժվար ընթացք ունեցավ:

-Սա շատ լարված խաղ էր, որը թիմերից ոչ մեկը չէր ցանկանում զիջել: Շատերն ասում էին, թե, «Բավարիայի» հիմնական կազմի մի շարք խաղացողների բացակայության պատճառով, սա անհետաքրքիր հանդիպում կլինի: Ամեն ինչ այդպես չէր,- ասել է Հայնկեսը;

Հիշեցնենք’ հանդիպման հաշիվը 11-րդ րոպեին բացել է Կևին Գրոսկրոյցը, իսկ բավարացիներից 23-րդ րոպեին պատասխան գնդակը խփել է Մարիո Գոմեսը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում