Նոյեր. «Բավարիայի» ու «Բորուսսիայի» միջև բարեկամություն չկա
05/05/2013 13:47
Նմանատիպ
«Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը Բունդեսլիգայի 32-րդ տուրի Դորտմունդի «Բորուսսիայի» հետ 1-1 հաշվով ավարտված հանդիպումից հետո ընդգծել է, որ այս երկու մրցակիցների հանդիպումը երբեք բարեկամական մթնոլորտում չի անցնում: Երեկ կայացած խաղում Նոյերը կարողացավ հետ մղել Ռոբերտ Լևանդովսկու իրացրած 11-մետրանոցը, իսկ Ռաֆինյայի հեռացումից հետո մյունխենցիները մնացին 10 հոգով:
-Անկախ նրանից, թե որտեղ են անցնում այս երկու թիմերի հանդիպումները, դրանք երբեք բարեկամական չեն լինում: Մեր դիմակայությունները մենամարտ են հիշեցնում,- ասել է Նոյերը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում