Ֆերգյուսոնը աղմկահարույց տրանսֆեր է խոստանում

Ֆերգյուսոնը աղմկահարույց տրանսֆեր է խոստանում

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ սըր Ալեքս Ֆերգյուսոնը նշել է, որ պատրաստ է ամառային հնչեղ տրանսֆերին: Շոտլանդացի մասնագետի հիմնական թիրախը Դորտմունդի «Բորուսսիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին է, սակայն քննարկվում է նաև «Տոտենհեմի» կիսապաշտպան Գարեթ Բեյլին գնելու կամ Կրիշտիանու Ռոնալդուին’ Մանչեսթեր վերադարձնելու հնարավորությունները:

-Ամեն ինչ պատրաստ է հնչեղ տրասնֆերի համար: Ես կարծում եմ’ սկաուտները անթերի են աշխատել: Ամեն անգամ, երբ մենք ինչ-որ մեկով հետաքրքրվել ենք, ես շատ տեղեկատվություն եմ ունեցել:

Երբ ես որոշ ժամանակ առաջ խոսում էի տրանսֆերային այս պատուհանի կարևորության մասին, նշեցի երիտասարդ, զարգացող ֆուտբոլիստներին: Մենք այդպիսիններին շատ ունենք, սակայն կարող ենք ինչ-որ բան էլ ավելացնել: Երբ խաղացողը լավն է, նշանակություն չունի, թե ինչ դիրքում է հանդես գալիս: Ես նրանց կբերեմ այստեղ, եթե ուժեղացնեն թիմը: Նախորդ տարի մենք ունեինք Ռունի, Ուելբեք, Չիչարիտո, բայց ես գնեցի նաև վան Պերսիին: Նրա տարիքը, իհարկե, ռիսկային էր, բայց «Արսենալում» ցուցադրած նրա ֆենոմենալ խաղն ինձ ստիպեց համոզված լինել նրա հարցում,- ասել է Ֆերգյուսոնը Daily Mirror-ի հետ զրույցում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում