Արթուր Սարկիսով. Արեցի այն ամենն, ինչն ուժերիս սահմաններում էր
Նմանատիպ
«Վոլգայի» և Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը, «Կրասնոդարի» հետ խաղից հետո (2:0), հարցազրույց է տվել ակումբի պաշտոնական կայքին, որը ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը.
– Այս տուրում համարյա բոլոր մրցակիցները սայթաքեցին: Ինչո՞ւ չհաջողվեց այսքան կարևոր պահին միավորներ վաստակել:
– Դժվար է ասել: Ես չունեմ պատասխան, թե ինչու չստացվեց հենց Կրասնոդարում հաղթելը: Պատրսատվել էինք խաղալ միայն հաղթանակի համար: Այո, շոգ էր, բայց մրցակիցը նույնպես նույն պայմաններում էր գործում: Գուցե, չստացվեց այն պատճառով, որ մեզ կոտրեց առաջին, անսպասելի, նույնիսկ զավեշտալի գոլը: Այժմ ցանկացած խաղում պետք է միավորներ վաստակենք: Կփորձենք դա անել մնացած հանդիպումներում:
– Համաձա՞յն ես, որ այդ գոլը դուրս էր խաղի տրամաբանությունից:
– Իհարկե, համաձայն եմ:
– «Կրասնոդարի» արագությունն առանցքայի՞ն դարձավ:
– Այդպես չէի ասի: Հանդիպման մեծ մասը հավասար պայքարում ընթացավ:
– Նախորդ հանդիպումը դու մեկնարկային կազմից սկսեցիր, իսկ «Կրասնոդարի» հետ՝ փոխարինման դուրս եկար: Ո՞ր դեպքում ես քեզ ավելի վստահ զգում:
– Դա մարզիչն է որոշում: Կրասնոդարում դա տակտիկական քայլ էր: Ուզում էինք փոխել խաղի սխեման: Ես խաղադաշտ դուրս եկա և արեցի այն ամենն, ինչն ուժերիս սահմաններում էր:
– Բոլոր պահերը ստեղծվեցին մեր թիմի միակ երկրպագուի ակտիվ աջակցության պայմաններում: Ի՞նչ ես կարծում, այս դեպքում ընդհանուր կապ կա՞ր:
– Իհարկե, մենք լսում էինք նրան: Հաճելի էր մեր թիմի նույնիսկ մեկ երկրպագուին տեսնել Կրասնոդարի տրիբունաներում: Շատ շնորհակալ ենք նրան:
Հետևեք մեզ նաև Telegram-ում