Անգլիայում պնդում են` Ռոնալդուն պատրաստ է վերադառնալ «Ման. Յունայթեդ»

Անգլիայում պնդում են` Ռոնալդուն պատրաստ է վերադառնալ «Ման. Յունայթեդ»

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պատրաստ է դիտարկել «Մանչեսթեր Յունայթեդ» վերադառնալու հնարավորությունը, հաղորդում են անգլիական ԶԼՄ-ները:

Ըստ աղբյուրի տեղեկությունների’ պորտուգալացին մանկունյանցիների ֆուտբոլիստներից մեկին ասել է, որ պատրաստ է վերադառնալ Անգլիա: Նաև նշվում է, որ ակումբը գլխավոր մարզիչ սըր Ալեքս Ֆերգյուսոնին խոստացել է մեծ գումարներ ծախսել համապատասխան խաղացողներին գնելու համար:

Հիշեցնենք’ հարցականի տակ է մնում նաև «Արքայական» ակումբի գլխավոր մարզչի’ Ժոզե Մոուրինյոյի ճակատագիրը: Ռոնալդուն արդեն իսկ նշել է, որ ապագայի հարցում որոշում կկայացնի մրցաշրջանի ավարտից հետո:

Հետևեք մեզ նաև Telegram-ում