Սուբիսարետա. Մեսսին պատրաստ չէ ամբողջական խաղ անցկացնել

Սուբիսարետա. Մեսսին պատրաստ չէ ամբողջական խաղ անցկացնել

«Բարսելոնայի» սպորտային տնօրեն Անդոնի Սուբիսարետան նշել է, որ թիմի հարձակվող Լիոնել Մեսսին դեռ պատրաստ չէ խաղադաշտում 90 րոպե անցկացնել, հաղորդում են իսպանական ԶԼՄ-ները:

Հիշեցնենք’ արգենտինացին, փոխարինման դուրս գալով երեկ կայացած «Բետիսի» հետ մրցավեճում, դարձավ դուբլի հեղինակ ու ապահովեց իր թիմի հաղթանակը 4-2 հաշվով:

-Մեսսին համապատասխան ունակությունների ունի նրա համար, որպեսզի պայքարի ու հիանալի խաղ ցուցադրի: Սակայն նա դեռևս պատրաստ չէ նրան, որ մասնակցի ամբողջ հանդիպմանը: Դրա հետևանքով էլ մարզիչները պետք է որոշում կայացնեն, թե երբ է հարկավոր նրան խաղի մեջ ներգրավվել,- ասել է Սուբիսարետան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում