ՀՀ հեծանվորդների առաջնությունն արտերկրում
Նմանատիպ
ՀՀ սպորտի և երտասարդության հարցերի նախարարության մասնագիտացված մարզադպրոցի հեծանվորդները անցած շաբաթ հանդես եկան Իրանում և Լեհաստանում զուգահեռաբար անցկացված միջազգային մրցաշարերում :
Ասիական լիգայի բաց առաջնությունում , 100 մետր միջանկյալ վերջնագծով խմբային մրցավազքում , երրորդ տեղը գրավեց երևանցի Էդվարդ Մաթոսյանը / առաջին և երկրորդ տեղերին արժանացան համապատասխանաբար Իրանի և Հարավային Կորեայի ներկայացուցիչները / :
Վարշավայում իրար հաջորդած երկու մրցումներում հաջող քննություն բռնեց վերը նշած մարզադպրոցի պատվիրակ Հովհաննես Հովհաննիսյանը : Նա երրորդն էր հրապարակային ‘ երեք կիլոմետր հետապնդումով մրցավազքում , որտեղ վարպետի նորմայից բավականին բարձր արդյունք ցույց տվեց : Շնորհալի երևանցին հաջողությունը զարգացրեց Լեհաստանի երիտասարդական բաց առաջնությունում : Վարշավայում , 68 կմ խճուղային հեծանվավազքի կրիտերիում մրցաձևում , տանտիրոջից հետո , Հովհաննեսը գրավեց երկրորդ տեղը : Պատվանդանի երրորդ աստիճանին կանգնեց Ռուսաստանի ներկայացուցիչը :
Վաստակավոր մարզիչ Ալբերտ Սոլոյանն ասաց , որ մայիսի 10 –ին կմեկնարկի Հայաստանի առաջնությունը / տարիքային երեք խմբով / : Այն կրելու է ընտրական բնույթ : Լավագույն պատանիները իրավունք կստանան մասնակցելու Հոլանդիայի Ուտրեխտ քաղաքում հուլիսի 13 –ին մեկնարկելիք պատանեկան օլիմպիական փառատոնին , իսկ միջին և ավագ տարիքի երիտասարդները Հայաստանը կներկայացնեն Եվրոպայի առաջնությունում :
Տեղեկացնում է ՀԱՕԿ – ի լրատվության բաժինը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում