Վրացի ուսանողները բողոքի ակցիա են կազմակերպել Թբիլիսիում
Նմանատիպ
Այսօր Թբիլիսիում ուսանողները բողոքի ակցիա են կազմակերպել Վրաստանի Կրթության և գիտության նախարարության մոտ: Նրանք պահանջել են վերացնել բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսման համար նախատեսված վճարները և վերականգնել վարձավճարը չվճարելու պատճառով ԲՈՒՀ-երից հեռացված ուսանողների կարգավիճակը: Այդ մասին հաղորդում է «apsny.ge» կայքը:
Ակցիայի կազմակերպիչ` Անկախ ուսանողների ասոցիացիայի անդամները Վրաստանի ԿԳ նախարարից պահանջել են անհապաղ գումարներ հատկացնել ԲՈՒՀ-երից հեռացված ուսանողների ուսման վարձերը վճարելու, ինչպես նաև կրթաթոշակ սահմանել գերազանց առաջադիմություն ցուցաբերած ուսանողների համար: Նախարարության մոտ հավաքված երիտասարդները խոստացել են հացադուլ սկսել, եթե նախարարը չկատարի նրանց պահանջները:
Նշենք, որ նշված բողոքի ակցիան կազմակերպվել էր նաև երեկ նույն վայրում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում