Մարադոնա. Ե՞րբ են մարդիկ հասկանալու, որ Մարադոնան երջանկություն արտադրող մեքենա չէ

Մարադոնա. Ե՞րբ են մարդիկ հասկանալու, որ Մարադոնան երջանկություն արտադրող մեքենա չէ

Դիեգո Արմանդո Մարադոնա. լեգենդ, ում ֆուտբոլային և մարզչական կարիերայի մասին գրել են և շարունակում են գրել, ում կյանքին ծանոթ է ֆուտբոլասերների մեծամասնությունը: Այս իսկ պատճառով, «Շաբաթվա» դեմք խորագրում allsport.am–ը ներկայացնում է ոչ թե արդեն հայտնի փաստեր, դեպքեր Մարադոնայի մասին, այլ այսպես ասած նրա կյանքի կանոնները. արգենտինացու կողմից արված արտահայտություններ, որոնց մասին կարելի է և պետք է խորհել, որոնք պատկերացում են տալիս Մարադոնայի մասին ընդհանրապես:

Իմ անունն այնքան էլ ծանր բեռ չէ, որքան թվում է շատերին:

Մայրս մտածում է, որ ես լավագույնն եմ, իսկ ես երբեք չեմ հակառակվում մորս:

Թմրադեղերը ստիպել են ինձ բաց թողնել ամենակարևորը‘ աղջկաս մեծանալը: Սա ես ինձ երբեք չեմ ների:

Առաջին անգամ օգտագործելով թմրադեղեր` դու հասկանում ես’ դրա դեմ պետք է ամեն օր պայքարես: Դրանք քեզ մոտ էյֆորիա են առաջացնում. կարծես հենց նոր չեմպիոն ես դարձել: Եվ դու սկսում ես մտածել’ ինչ նշանակություն ունի վաղը, չէ՞ որ այսօր դու չեմպիոն ես:

Իմ օրինական երեխաները Դալման և Ջանինան են. մյուսները փողի և իմ սխալների պտուղ են:

Ես կուռք եմ իմ դստրերի համար: Դա ինձ լիովին բավարարում է:

Եթե իմ աղջիկների կողակիցները նրանց ստիպեն արտասվել գեթ մեկ անգամ, ապա նրանց հետ, հավանաբար, դժբախտ պատահար տեղի կունենա:

Երբ են ի վերջո մարդիկ հասկանալու, որ Մարադանոն երջանկություն արտադրող մեքենա չէ:

Ես երբեք չեմ դավաճանել կնոջս, բայց եթե դա տեղի ունենար, չէի ասի:

Լավ է, որ կան համասեռամոլներ. նրանք մեզ ավելի շատ գեղեցիկ կանանց են թողնում:

Իմաստ չունի վիճաբանել’ ե՞ս եմ լավագույնը, թե՞ Պելեն…յուրաքանչյուրը կասի’ ես:

Այն հոգեբուժական կենտրոնում, որտեղ ես բուժվում էի, մեկը դարձել էր Նապոլեոն, մյուսը’ Սան-Մարտին (Արգենտինայի հերոսներից), և ոչ ոք չէր հավատում, որ ես Մարադոնան եմ:

Ֆուտբոլը հաճույքի և ուրախության խաղ է, իսկ ֆուտբոլիստները չպետք է սթրես ապրեն: Սթրեսը նրանց համար է, ովքեր իրենց ամբողջ կյանքն աշխատանքային սեղանի առջև են անցկացնում:

Աստված օգնում է միայն նրանց, ովքեր օգնում են իրենք իրենց:

Մարդիկ չեն էլ մտածում, որ Բեքհեմի նման հազարավոր տղաներ խաղում են ֆուտբոլ…միայն թե փոշոտ փողոցներում:

Բոլոր նրանք, ովքեր գողություն են արել գողից, ներման են արժանի:

Մի՛ վախեցեք գնդակը կեղտոտելուց:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում