Վանաձորում կմեկնարկի ըմբշամարտի միջազգային մրցաշար
07/05/2013 12:05
Նմանատիպ
Մայիսի 8-ին Վանաձորում մեկնարկելու է ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշար նվիրված Մարշալ Բաղրամյանի հիշատակին: Բացի հայ մարզիկներից մրցաշարին մասնակցելու են նաև ըմբիշներ Վրաստանից և Ռուսաստանի Դաշնությունից: Հայաստան են ժամանելու 15 վրացի և 3 ռուս մարզիկ:
Յուրաքանչյուր քաշային կարգում մեր երկիրը ներկայացնելու են 10 մարզիկներ, ովքեր հաջող են հանդես եկել Հայաստանի պատանիների առաջնության ընթացքում:
Սպորտի և երիտասարդության հարցերով նախարարության պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Մարշալ Բաղրամյանի մրցաշարը հոբելյանական է, այն մեկնարկել է 1983թ. և անց է կացվում արդեն 30-րդ անգամ: Այս մրցաշարում լավ հանդես եկած պատանի հայ ըմբիշները հունիսին կմեկնեն Չեռնոգորիա մասնակցելու Եվրոպայի պատանիների առաջնությանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում