Աբիդալը համակերպվել է` «Բարսելոնան» նոր պայմանագիր չի առաջարկի իրեն

Աբիդալը համակերպվել է` «Բարսելոնան» նոր պայմանագիր չի առաջարկի իրեն

«Բարսելոնայի» պաշտպան Էրիկ Աբիդալը արդեն համակերպվել է այն մտքի հետ, որ ակումբը չի երկարաձգի իր պայմանագիրը, հաղորդում է իսպանական մամուլը:

Խնդիրը նրանում է, որ կատալոնացիների ղեկավարությունն ու մարզչական շտաբը չգիտեն’ ինչպիսին կլինի ֆրանսիացու առողջական վիճակը հաջորդ մրցաշրջանում: Այս պահին նա խնդիրներ չունի, սակայն ակումբը անհարկի է համարում պայմանագրի ևս մեկ տարով երկարաձգումը:

Հիշեցնենք’ Աբիդալը երկու անգամ ենթարկվել է քաղցկեղի վիրահատությունների: Երկրորդը եղել է լյարդի փոխպատվաստման վիրահատություն: Այդուհանդերձ, կատալոնական ակումբի ղեկավարությունը ցանկանում է շարունակել համագործակցությունը նրա հետ: Օրինակ’ ֆրանսիացուն առաջարկվել է ամբողջ աշխարհում ակումբի դեսպանի պաշտոնը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում