«Լիվերպուլը» մրցաշրջանի ավարտից հետո կմեկնի ՀԱՀ
07/05/2013 13:27
Նմանատիպ
«Լիվերպուլը» հայտարարել է Հարավաֆրիկյան Հանրապետությունում ընկերական հանդիպում անցկացնելու մասին, որը կկայանա մայիսի 21-ին:
Ինչպես հայտնում է ակումբի պաշտոնական կայքը, լիվերպուլցիների մրցակիցը կլինի տեղի «Այաքս Քեյփթաունը»: Հատկանշական է, որ մերսիսայդյան ակումբը 1994 թվականից հետո առաջին անգամ է լինելու «Սև մայրցամաքում»:
-20 տարվա ընդմիջումից հետո ՀԱՀ վերադառնալը’ ֆանտաստիկ արդյունք է ակումբի համար: Մենք գիտենք, որ այդ զարգացող տարածաշրջանում մեր ակումբը շատ երկրպագուներ ունի:
Այս այցը կլինի ամառային մեր միջմրցաշրջանի մի մասն ու կօգնի իրականացնել ամբողջ աշխարհի մեր երկրպագուներին մոտ լինելու ցանկությունը, անկախ նրանից, թե նրանք որքան հեռու են գտնվում «Էնֆիլդից»,- ասել է «Լիվերպուլի» առևտրային տնօրեն Բիլի Հոգանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում