Պերեսը ցանկանում է` Զիդանը լինի Անչելոտիի օգնականը
07/05/2013 14:21
Նմանատիպ
Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը շարունակում է մտածել հաջորդ մրցաշրջանում թիմի նոր մարզչական շտաբի մասին, հաղորդում են իսպանական ԶԼՄ-ները:
Ըստ աղբյուրի հաղորդած տեղեկությունների’ «Արքայական» ակումբի ղեկավարը չի դադարում հուսալ, որ «ՊՍԺ»-ի ներկայիս գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հաջորդ մրցաշրջանից կաշխատի մադրիդյան թիմում: Պերեսն արդեն որոշել է, թե ով է լինելու իտալացի մասնագետի օգնականը. դա թիմի նախկին կիսապաշտպան Զինեդին Զիդանն է, ով նախկինում աշխատել է ակումբի սպորտային տնօրենի պաշտոնում:
Հիշեցնենք’ անձամբ Անչելոտին նշել է, որ «Ռեալից» առաջարկ չի ստացել ու կենտրոնացած է ֆրանսիական թիմի խնդիրների վրա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում