Անրին ՄԼՍ-ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն է
07/05/2013 14:42
Նմանատիպ
«Արսենալի» նախկին հարձակվող Թիերի Անրին, ով ներկայումս հանդես է գալիս ամերիկան «Նյու-Յորք Ռեդ Բուլզում», համարվում է ՄԼՍ-ի ամենահարուստ ֆուտբոլիստը:
Չնայած նախորդ տարում աշխատավարձի’ 5 մլն. դոլլարից մինչև 3,75 մլն.-ի անկմանը’ ֆրանսիացին շարունակում է մնալ ՄԼՍ-ի ամենաբարձր վարձատրվող խաղացողը: Անրիի ընդհանուր եկամուտները կազմում են 4,35 մլն. դոլլար, հաղորդում է tribalfootball.com-ը:
Այս ցուցակի երկրորդ հորիզոնականում է գտնվում «Լոս-Անջելես Գելեքսիի» հարձակվող Ռոբբի Քինը’ 4,3 մլն. դոլլարով: Այնուհետև, ըստ հերթականության, տեղակայված են Թիմ Կեհիլը (3,5 մլն.), Լենդոն Դոնովանը (2,5 մլն.), Սաունդերս Օբաֆեմին (1,6 մլն.) ու Դաննի Կուվերմանսը (1,11 մլն.):
Հետևեք մեզ նաև Telegram-ում