Լուիս. Ծիծաղեցի ոչ թե Ռաֆաելի հեռացման, այլ «Ման. Յունայթեդի» երկրպագուների վրա
07/05/2013 15:10
Նմանատիպ
«Չելսիի» պաշտպան Դավիդ Լուիսը իր ընկերներին խոստովանել է, որ Ռաֆաելի’ իր նկատմամբ կատարած խախտումից հետո ինքը ծիծաղել է «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուների վրա, ովքեր փորձել են վիրավորել իրեն:
«Կապույտների» հետ հանդիպումից հետո բրազիլացին պաշտպանին քննադատել էր մանկունյանցիների գլխավոր մարզիչ սըր Ալեքս Ֆերգյուսոնը’ նրա վարքագիծն անվանելով «մեռնող կարապ»: Լուիսը չի վիճարկել ծաղրական խոսքերը, սակայն ընդգծել է, որ իր ժպիտը կապված չի եղել Ռաֆաելի հեռացման հետ:
Խաղացողը ընդգծել է, որ «Յունայթեդի» երկրպագուների զայրացած մի խումբ սկսել է գոռալ «Sideshow Bob» (Սիմսոն անիմացիոն շարքի հերոսը, ով հիշեցնում է Լուիսին) ու նրա հասցեին նաև այլ արտահայտություններ անել, ինչն էլ նրա դեմքին ժպիտ է առաջացրել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում