«Ռեալը» հրաժարվել է Ֆալկաոյին գնելու մտքից
Նմանատիպ
Մադրիդի «Ռեալը» որոշել է չգնել Ռադամել Ֆալկաոյին’ «Ատլետիկոյի» ֆինանսական շատ բարձր պահանջների պատճառով:
«Արքայական» ակումբի ղեկավարությունը ամռանը պատրաստվում է ուժեղացնել թիմի հարձակման գիծը: Մինչև վերջերս առաջնային տարբերակ էր համարվում 27-ամյա կոլումբիացու ձեռքբերումը, ով «Ատլետիկոյում» անցկացրած երկու մրցաշրջաններում հասցրել է 50-ից ավելի գոլ խփել Պրեմիերայում, իսկ նախկինում ոչ պակաս վառ է իրեն դրևորել նաև «Պորտուի» կազմում:
Սակայն «Ռեալը» հրաժարվել է այս գործարքից խաղացողի գործակալ Ժորժե Մենդեշի հետ հանդիպումից հետո: Cadena Cope-ն տեղեկացնում է, որ կոլումբիացու ներկայացուցիչը իր հաճախորդի համար պահանջել է տարեկան 8 մլն. եվրո աշխատավարձ ու զիջումների չի գնացել:
Այսքանից հետո «սերուցքայինների» ղեկավարները անցել են մյուս հարձակվողների տարբերակներին, ովքեր ամռանը կարող են համալրել թիմը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում