Նեդվեդ. «Յուվենտուսն» ավելի ուժեղ է դարձել
07/05/2013 15:30
Նմանատիպ
«Յուվենտուսի» նախկին կիսապաշտպան Պավել Նեդվեդը, ով այժմ ակումբում տնօրենի պաշտոն է կատարում, մեկնաբանել է Իտալիայի առաջնությունում թիմի երկրորդ անընդմեջ չեմպիոնությունը:
-Թիմի յուրաքանչյուր անդամ հաղթողի հոգեբանություն ունի, ու բոլորն էլ իրենց աշխատանքը լավ են կատարել’ մարզիչներից ու ֆուտբոլիստներից սկսած: Ես կարծում եմ’ այս տարվա ընթացքում «Յուվենտուսն» ավելի ուժեղ է դարձել, այնպես որ, կարող եմ միայն հանել գլխարկս թիմի առջև: Պետք է ծափահարություններ հնչեցնել բոլոր ֆուտբոլիստների ու մարզիչների հասցեին, քանի որ նրանք բարելավվել են իրենց արդյունքները Իտալիայի առաջնությունում, ու բավական առաջ ընթացել Չեմպիոնների լիգայում,- ասել է Նեդվեդը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում