Յուրի Վարդանյանը Սպորտի և երիտասարդության հարցերի նախարա՟ր

Յուրի Վարդանյանը Սպորտի և երիտասարդության հարցերի նախարա՟ր

Աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն և ռեկորդակիր ծանրորդ Յուրի Վարդանյանը, ամենայն հավանականությամբ, կգլխավորի ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերով նախարարությունը:

PanARMENIAN.Net-ի հետ զրույցում Յուրի Վարդանյանի օգնական Անի Հայրապետյանը ասել է, որ Վարդանյանին առաջարկել են դառնալ նախարար, իսկ վերջինս համաձայնվել է:

Հիշեցնենք, որ այժմ Սպորտի և երիտասարդության հարցերով նախարարի պաշտոնակատարը  Հրաչյա Ռոստոմյանն է, ով շրջանառվող լուրերի համաձայն, չի վերանշանակվի իր պաշտոնում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում