«Բավարիան», «Ման. Սիթին», «Միլանը» և «Սան Պաուլուն» կպայքարեն Audi Cup-ի համար
07/05/2013 16:37
Նմանատիպ
Այս ամռանը Մյունխենում կրկին կանցկացվի Audi Cup մրցաշարը: Արդեն հայտնի են մրցաշարի մասնակիցները. տիտղոսի համար կպայքարեն «Բավարիան», «Մանչեսթեր Սիթին», «Միլանը» և «Սան Պաուլուն»: Խաղերը տեղի կունենան հուլիսի 31-ին և օգոստոսի 1-ին` «Ալյանց Արենայում»:
Նշենք` այս մրցաշարն առաջին անգամ խաղարկվել է 2009 թվականին. այդ տարի տիտղոսը նվաճեց «Բարսելոնան»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում