Ալլեգրի. Ամեն ինչ պարզ կլինի 10 օրից

Ալլեգրի. Ամեն ինչ պարզ կլինի 10 օրից

«Միլանի» գլխավոր մարզիչ Մասիմլիանո Ալլեգրին հայտարարել է, որ իր ապագայի վերաբերյալ բոլոր հարցերին վերջնական պատասխաններ կկարողանա տալ 10 օրից։

-Ես իմ ապագայի մասին խոսելու ցանկություն չունեմ։ Խնդրում եմ սպասել 10 օր։ Այդ ժամանակ դուք կիմանաք` կմնամ, թե կհեռանամ,-ասել է Ալլեգրին։

Հավելենք` մրցաշրջանի ավարտից 3 տուր առաջ «Միլանը» զբաղեցնում է Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում