«Շիրակ» – «Փյունիկ»` 0-1. «Փյունիկը»` Հայաստանի գավաթակիր

«Շիրակ» – «Փյունիկ»` 0-1. «Փյունիկը»` Հայաստանի գավաթակիր

Կայացավ Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպումը, որի շրջանակներում հարաբերությունները պարզեցին Գյումրիի «Շիրակն» ու Երևանի «Փյունիկը»: Մրցավեճը տեղի ունեցավ «Հրազդան» մարզադաշտում:

Առաջին կեսում ավելի ակտիվ էին գործում գյումրեցիները, չնայած փյունիկցիների հակագրոհներն էլ պակաս վտանգավոր չէին: Այդուհանդերձ, հենց նրանք բացեցին հաշիվը, երբ 40-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո հաշիվը բացեց Տարոն Ոսկանյանը:

Երկրորդ կեսում մեծ առավելություն ունեին Վարդան Բիչախչյանի սաները: Մասնավորապես, հիշատակվեցին Լևոն Պաչաջյանի ու Լամին Լի Յորոյի դրվագները, սակայն այս ու մյուս դեպքերում էլ մերթ հաջող էր գործում դարպասապահ Գոռ Մանուկյանը, մերթ նպաստավոր դիրքերից վրիպում էին «Շիրակի» ֆուտբոլիստները:

Արդյունքում, հաղթեց «Փյունիկն» ու հռչակվեց Հայաստանի գավաթակիր:

«Շիրակ» 0-1 «Փյունիկ»

Ոսկանյան (40)

Հետևեք մեզ նաև Telegram-ում