Վարդան Բիչախչյան. Շնորհավորում եմ «Փյունիկին»

Վարդան Բիչախչյան. Շնորհավորում եմ «Փյունիկին»

«Շիրակի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը գավաթի եզրափակիչում «Փյունիկին» զիջելուց հետո (0:1) մեկնաբանեց հանդիպումը:
«Երևի թե այս տարվա մեր ամենալավ խաղն էր: Չկար այն լարվածությունը, որը նկատվում էր առաջնության խաղերում: Թիմը ցուցադրեց կոմբինացիոն, դիտարժան ֆուտբոլ:
Կար արագություն, կար փոխանցման որակ ու կարողանում էինք պահեր ստեղծել: Բայց չօգտագործեցինք նպաստավոր պահերը և մեր պաշտպանների անփույթ խաղի արդյունքում «Փյունիկին» հաջողվեց գրավել դարպասը:
Շնորհավորում եմ «Փյունիկին» և հետագայում էլ ցանկանում եմ հաջողություններ Եվրոպա լիգայի խաղարկությունում:
Ինչ վերաբերում է մրցավարի գործողություններին, կարծում եմ’ նորմալ մրցավարություն էր, ես խնդիր չեմ տեսնում»:

 

fcpyunik.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում