«Ռեալը» կքննարկի Մոուրինյոյի հարցը
08/05/2013 11:31
Նմանատիպ
«Ռեալի» ղեկավարությունն այսօր` մայիսի 8-ին քննարկելու է թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի ապագայի հարցը:
Ակումբի ղեկավարներից ոմանք դժգոհ են Մոուրինյոյի վերջին շրջանի պահվածքից ու գործողություններից և ակումբի ղեկավար Ֆլորենտինո Պերեսի հետ քննարկելու են այդ հարցը:
Հիշեցնենք, որ Մոուրիյոն վերջին շրջանում անընդհատ թերագնահատում է դարպասապահ Կասիլյասին ու նրա փոխարեն դաշտ է դուրս բերում Դիեգո Լոպեսին: Մոուրինյոն նաև նշել է, որ խնդիրներ են առաջանում, երբ որևէ խաղացող իրեն ավելի վեր է դասում մյուսներից: Նա իհարկե անուններ չի նշաել, սակայն պարզ է, որ խոսքը հենց Կասիլյասին է ուղղված:
Հետևեք մեզ նաև Telegram-ում