Վիլանովան նախատեսում է թիմն ուժեղացնել երեք ֆուտբոլիստներով
Նմանատիպ
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան վերջնականապես կողմնորոշվել է այն ֆուտբոլիստների հարցում, որոնք պետք են թիմին հաջորդ մրցաշրջանում, հաղորդում է իսպանական մամուլը:
Մասնագետը կատալոնական ակումբի ղեկավարությանը խնդրել է ձեռք բերել երեք դիրքի ֆուտբոլիստների’ պաշտպանի, կիսապաշտպանի ու հարձակվողի:
Ինչ վերաբերում է պաշտպանությանը, ապա այստեղ դիտարկվում է երկու ֆուտբոլիստների թեկնածություն’ Դորտմունդի «Բորուսսիայից» Մատս Հյումելսի ու «ՊՍԺ»-ից Տիագու Սիլվայի: Վիլանովային շատ է դուր գալիս բրազիլացու խաղը: Կիսապաշտպանությունում կատալոնացիները առաջնային են համարում Դորտմունդի «Բորուսսիայի» մյուս ներկայացուցչի’ Իլկայ Գյունդողանի թեկնածությունը: Բացի այդ, թեկնածուների թվում է նաև «Մալագայի» կիսապաշտպան Իսկոն: Ինչ վերաբերում է հարձակմանը, ապա այստեղ հստակ նախապատվություն է տրվում «Սանտոսի» առաջատար Նեյմարին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում