Yerevan
18
+17°C
Weather Data Source: 30 days weather Yerevan

Ժիրու. «Բավարիան» հետաքրքրվում էր ինձանով, բայց ընտրեց Մանջուկիչին

Ժիրու. «Բավարիան» հետաքրքրվում էր ինձանով, բայց ընտրեց Մանջուկիչին

«Արսենալի» հարձակվող Օլիվյե Ժիրուն պատմել է, որ Մյունխենի «Բավարիայի» մարզչական շտաբը հետաքրքրվել է իր ծառայություններով, հաղորդում է անգլիական մամուլը: Ճիշտ է, գերմանական գրանդը նախապատվությունը տվել է Մարիո Մանջուկիչին, սակայն Ժիրուն չի ափսոսում դրա համար:

-Անձամբ ես չեմ կապվել նրանց հետ, բայց իմ գործակալը հանդիպել է «Բավարիայի» ներկայացուցիչների հետ: Նրանք մտածելու համար ժամանակ էին վերցրել, ու ի վերջո ընտրեցին Մանջուկիչին: Բայց ես երջանիկ եմ, որ խաղում եմ «Արսենալում»: Ինձ շատ է դուր գալիս անգլիական ֆուտբոլը, իսկ այստեղ մարդիկ ապրում են այդ մարզաձևով,- ասել է Ժիրուն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում