«Միկան» հանդես կգա Եվրոպա լիգայի առաջին փուլից
Նմանատիպ
«Միկան» ընթացիկ առաջնությունում զբաղեցրեց 2-րդ տեղը իրավունք է ստացել հանդես գալու Եվրոպայի լիգայի խաղարկությունում:
«Միկան» հանդես կգա Եվրոպայի լիգայի խաղարկության առաջին փուլից, որին կմասնակցեն ՈՒԵՖԱ-ի անդամ 53 երկրներից 32-ի 76 ներկայացուցիչները: Առաջին երկու փուլերի վիճակահանությունը տեղի կունենա հունիսի 24-ին, իսկ առաջին փուլի հանդիպումները նախատեսված են հուլիսի 4-ին եւ 11-ին: Տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Եվրալիգայի գավաթի խաղարկության առաջին փուլի կմասնակցեն Ռումինիայի, Բելառուսի, Շվեդիայի, Սլովակիայի, Նորվեգիայի, Սերբիայի առաջնությունների 3-րդ մրցանակակիրները, Բուլղարիայի, Հունգարիայի, Ֆինլանդիայի, Վրաստանի, Բոսնիայի, Իռլանդիայի, Սլովենիայի 2-րդ եւ 3-րդ մրցանակակիրները, իսկ Լիտվան, Մոլդովան, Ադրբեջանը, Լատվիան, Մակեդոնիան, Ղազախստանը, Իսլանդիան, Չեռնոգորիան, Ալբանիան, Մալթան, Ուելսը, Էստոնիան, Հս. Իռլանդիան, Լյուքսեմբուրգը, Հայաստանը, Ֆարերները առաջին փուլում ներկայացված կլինեն երեքական թիմով (գավաթակիր, 2-3-րդ մրցանակակիրներ), Անդորրան եւ Սան Մարինոն կունենա երկուական ներկայացուցիչ, Լիխտենշտայնը կներկայացնի միայն գավաթակիրը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում