«Հաղթանակը հանգստությամբ ընդունեք, պարտությունը` արժանապատվությամբ»
09/05/2013 00:03
Նմանատիպ
Մեկ ամբողջ օր ֆուտբոլային աշխարհը քննարկեց սըր Ալեքս Ֆերգյուսոնի` կարիերան ավարտելու որոշումը: Համաշխարհային սպրոտային ԶԼՄ-ների գլխավոր թեման Ֆերգյուսոնի կարիերան էր. հուշեր, հոդվածներ, գովեստի, շնորհակալության և ափսոսանքի խոսքեր….
Allsport.am–ը Ձեր ուշադրությանն է ներկայացնում տարբեր տարիներին և տարբեր առիթներով սըր Ալեքսի արտահայտած ամենադիպուկ մտքերը:
- Ինձ վրա ծնողներիս դաստիարակությունն առավել մեծ ազդեցություն է ունեցել, քան ֆուտբոլը: Տարիների ընթացքում փոխվում բնավորությունը, շրջապատը, բայց այն, ինչ ես ստացել են նրանցից, ինձ հետ կմնա հավետ:
- Երբեք պետք չէ մտածել, որ քո աշխատանքում լավագույնն ես: Մեծամտությունը ոչ թե արժեք է, այլ խոչընդոտ, որ պետք է հաղթահարել նպատակին հասնելու ճանապարհին:
- Իսկական ընկերը նա է, ով գալիս է, երբ մյուսները հագնվում են և շտապում դեպի դուռը:
- Իսկական չեմպիոնները նրանք են, ովքեր մեկ խաղում պարտվելով` հաջորդ անգամ դուրս են գալիս խաղադաշտ և ապացուցում, որ արժեն ինչ-որ բան:
- Որոշ ֆուտբոլիստներ մեծ տաղանդով են օժտված, սակայն նրանք հաջող կարիերա են ունենում, որովհետև իրենց ներսում կրակ կա:
- Նախքան ֆուտբոլիստին գնելը, ես հարցնում եմ ինքս ինձ. «Իսկ ինչու՞ են նրան վաճառում»…
- Իսկական լիդերի 3 կարևոր որակներ.
- 1. Տեսնել այն ամենը, ինչ կատարվում է շուրջդ և հասկանալ` ի՞նչն է կարևոր:
- 2. Զգալ այն վտանգները և հնարավորությունները, որոնք մյուսները չեն զգում:
- 3. Կարողանալ օգտագործել փորձը և կուտակած գիտելիքները:
- Երբ որևէ իտալացի ինձ ասում է, որ ափսեի մեջ պաստա է, ես միշտ ստուգում եմ` ի՞նչ կա սոուսի տակ:
- Հաղթանակը հանգստությամբ ընդունեք, իսկ պարտությունը` արժանապատվությամբ:
- Երբ «Մանչեսթեր Յունայթեդի» որևէ ֆուտբոլիստ դառնա մարզչից կարևոր, ակումբի վերջը կգա:
- Սկզբում լրագրողը բարեկամաբար խփում է ուսիդ, իսկ հետո հարվածում մեջքիցդ:
- «Մանչեսթեր Սիթին» կարող է գնալ ցանկացած ֆուտբոլիստի, բայց կարո՞ղ են նրանք գնալ իսկական թիմի, կարո՞ղ են գնել «Մանչեսթեր Յունայթեդի» ոգին:
- Հույս ունեմ իմ հաջորդը առաջավոր մարդ կլինի…աշխատանքը հեշտ չէ:
- Ես շատ տաղանդավոր եմ: Երբ ավարտեմ կարիերաս, գուցե, նկարիչ դառնամ կամ նման մի բան: