Դիտարժան պայքարում «Չելսին» և «Տոտենհեմը» ոչ-ոքի խաղացին (տեսանյութ)
09/05/2013 00:37
Նմանատիպ
Անգլիայի առաջնության 36-րդ տուրի կենտրոնական խաղն ավարտվեց 2:2 հաշվով:
Մրցաշարային աղյուսակի լավագույն եռյակը եզրափակող Լոնդոնի «Չելսին» հյուրընկալել էր «Տոտենհեմին»: Հանդիպման հաշիվը 11-րդ րոպեին բացեց Օսկարը: 26-րդ րոպեին Էմանուել Ադեբայորը շքեղ գոլով վերականգնեց հաշվի հավասարությունը, սակայն նախքան ընդմիջման գնալը, դաշտի տերերը կրկին առաջ անցան. 39-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Ռամիրեսը:
Այնուհանդերձ, վերջին խոսքը «Տոտենհեմինն» էր. 80-րդ րոպեին Սիգուրդսոնը ձևակերպեց խաղի վերջնական հաշիվը` 2:2:
Այս խաղից հետո «Չելսին» 69 միավորով շարունակում է ընթանալ երրորդ հորիզոնականում, իսկ «Տոտենհեմը» 66 միավորով հինգերորդն է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում