Նեյմարը հրաժարվել է տեղափոխվել «Ռեալ» ու ցանկանում է խաղալ «Բարսելոնայում»
Նմանատիպ
«Սանտոսի» հարձակվող Նեյմարը չի ընդունել Մադրիդի «Ռեալի» առաջարկը, հաղորդում է իսպանական մամուլը:
«Արքայական» ակումբի ներկայացուցիչները այցելել են Բրազիլիա, որպեսզի բանակցություններ վարեն ֆուտբոլիստի ու նրա գործակալների հետ: Սակայն Նեյմարի պլանների մեջ չի մտնում Մադրիդում հանդես գալը: Ըստ աղբյուրի տեղեկությունների’ Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստը ցանկանում է հագնել «Բարսելոնայի» մարզաշապիկը: Մինչդեռ, «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը պատրաստ էր նրա համար առաջարկել մինչև 100 մլն. եվրո:
Հիշեցնենք’ Նեյմարն արդեն նշել է, որ չի պատրաստվում նոր պայմանագիր կնքել իր ակումբի հետ: Վերջին ժամանակներս նրա անունը շատ հաճախ է կապվում կատալոնական ակումբի հետ: «Սանտոսի» մարզիչներն իրենց հերթին կարծում են, որ Նեյմարի խաղաոճը համապատասխանում է «Բարսելոնային»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում