Տեր Շտեգենը մոտ է «Բարսելոնայի» հետ համաձայնության գալուն

Տեր Շտեգենը մոտ է «Բարսելոնայի» հետ համաձայնության գալուն

Մյունխենգլադբախի «Բորուսսիայի» դարպասապահ Մարկ-Անդրե Տեր Շտեգենը մոտ է նրան, որ համաձայնության գա «Բարսելոնայի» հետ, հաղորդում է իսպանական մամուլը:

Ըստ աղբյուրի տեղեկությունների’ կողմերը բանակցում են ու մոտ են ընդհանուր հայտարարի գալուն: Ճիշտ է, դեռ հայտնի չէ, թե արդյոք հաջորդ մրցաշրջանից է դարպասապահը պաշտպանելու կատալոնական թիմի դարպասը: Դա կախված կլինի «Բարսայի» ներկայիս դարպասապահ Վիկտոր Վալդեսի որոշումից: Հիշեցնենք’ վերջին արդեն նշել է, որ չի պատրաստվում նոր պայմանագիր կնքել ակումբի հետ: Համաձայնագիրը ավարտվում է 2014 թվականին, սակայն ակումբի մարզչական շտաբն ու ղեկավարությունը հուսով են, որ Վալդեսը կվերանայի իր որոշումը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում