Լեո Մեսսիի և Dolce & Gabbana-ի համագործակցությունը (լուսանկարներ)

Լեո Մեսսիի և Dolce & Gabbana-ի համագործակցությունը (լուսանկարներ)

Աշխարհահռչակ Dolce & Gabbana ապրանքանիշի պաշտոնական կայքում առանձին բաժնով ներկայացված է Լիոնել Մեսսին. ֆուտբոլիստի կարիերան, հարցազրույցները, կենսագրությունը: Եվ սա ոչ թե պատահականության կամ Dolce & Gabbana-ի` Մեսսիի խաղով հիացած լինելու արդյունք է, այլ պաշտոնական համագործակցության: 

Թեպետ արգենտինացին Dolce & Gabbana-ի հետ պայամանագիր ստորագրեց այս տարվա հունվարին, այս ապրանքանիշի նկատմամբ նա անտարբեր չի եղել նաև դրանից առաջ: Հունվարից սկսած` աշխարհի վերջին 4 տարիների լավագույն ֆուտբոլիստը բոլոր ֆոտոսսեիաներին և կարևոր միջացառումներին ներկայանում է Dolce & Gabbana-ի հագուստով: 

Ապրանքանիշի պաշտոնական կայքում Մեսսիի վերաբերյալ գրված է.

-Ուրախ ենք,  որ մեր անունը կապված է մեծագույն ֆուտբոլիստի հետ: Նա անկասկած մեծ տաղանդով է օժտված, սակայն համաշխարհային ֆուտբոլի բարձունքները նրան օգնել են նվաճել մասնագիտության նկատմամբ ունեցած կիրքը և անբեկանելի կամքի ուժը:

Բացի այդ Դոլչեն և Գաբանան իրենց վերջին հարցազրույցներից մեկում նշել էին, որ մեծապես ազդել են Մեսսիի ոճի վրա.

-Մեսսին նախընտրում է ջինս և մարզաշապիկ` խուսափելով առավել աչքի ընկնող հագուստից։  Մենք ազդել ենք նրա ճաշակի վրա, բայց պետք է ասել, որ նաև ինքն է ազդեցություն ունեցել մեր մոտեցումների վրա։ Նրա ազդեցությամբ մենք փորձում ենք շքեղության և ազատ հագուստի միջև ոսկե միջինը գտնել:

Ֆոտոշարքում ներկայացված են Լեո Մեսսիի և Dolce & Gabbana-ի համագործակցության արդյունքները: Լուսանկարները` ապրանքանիշի պաշտոնական կայքի:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում