Ստավանգեր. Լևոն Արոնյանը հաղթեց Նակամուրային
09/05/2013 22:10
Նմանատիպ
Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում շարունակվում է շախմատային գերմրցաշարը, որին մասնակցում է նաև Հայաստանի շախմատի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը:
Այսօր` մրցաշարի երկրորդ տուրում Արոնյանը սպիտակ խաղաքարերով առավելության հասավ Նակամուրայի նկատմամբ: Պարտիան ավարտվեց 70-րդ քայլին:
Նշենք, որ երեկ հայ շախմատիստը ոչ-ոքի էր խաղացել Անանդի հետ, ով այսօր ևս ոչ-ոքի խաղաց` արդեն Մագնուս Կարլսենի հետ:
Հավելենք` Լևոն Արոնյանն այս պահի դրությամբ 1.5 ունի միավոր:
Հետևեք մեզ նաև Telegram-ում