«Բավարիայի» համար «Առանձնահատուկը» ոչ թե Մոուրինյոն է, այլ Հայնկեսը
10/05/2013 13:05
Նմանատիպ
Մյունխենի «Բավարիայի» նախագահ Կառլ-Հայնց Ռումենիգեն շատ բարձր է գնահատում թիմի գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսին, հաղորդում են գերմանական ԶԼՄ-ները:
Գերմանիայի հավաքականի նախկին հարձակվողը կարծում է, որ Հայնկեսը ավելի ուժեղ պրոֆեսիոնալ է, քան «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն:
-Հայնկեսը ճիշտ խոսքեր է գտել նրա համար, որպեսզի ղեկավարի մեր թիմի աստղային խաղացողներին: Եվ ես դա բարձր եմ գնահատում: Ես գիտեմ’ կա մարզիչ, ով «Առանձնահատուկ» տիտղոսն է կրում: Սակայն մեզ համար այդպիսին Հայնկեսն է ու միշտ այդպես կլինի: Շուտով մենք կհաղթենք Չեմպիոնների լիգան,- ասել է Ռումենիգեն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում