Բենիտես. Եվրոպա լիգան օգտակար էր «Չելսիի» համար

Բենիտես. Եվրոպա լիգան օգտակար էր «Չելսիի» համար

«Ասթոն Վիլլայի» հետ խաղից առաջ, որում «Չելսիին» հաղթանակ է անհրաժեշտ, որպեսզի ապահովի իր տեղը Չեմպիոնների լիգայի հաջորդ խաղարկությունում, «կապույտների» գլխավոր մարզիչ Ռաֆա Բենիտեսը ընդգծել է, որ վերջին ժամանակներս թիմը սովորել է խաղալ երկու ճակատներով:

-Կարծում եմ’ Եվրոպա լիգան մեզ համար կարևոր էր, որպեսզի կարողանայինք մնալ մարզավիճակում ու բոլոր ֆուտբոլիստները խաղային ժամանակ ունենային, գիտակցեին, որ թիմում կարևոր դեր են խաղում: Բոլոր խաղերն էլ կարևոր են, սակայն ամենակարևորն այս պահին’ «Ասթոն Վիլլայի» հետ մրցավեճն է: Մեզ տխրեցրեց «Տոտենհեմի» հետ ոչ-ոքիին, կարծում եմ’ կարող էինք հաղթել: Այժմ հարկավոր է երեք միավոր վաստակել «Ասթոն Վիլլայի» հետ խաղում, որպեսզի ապահովենք տեղը եռյակում,- ասել է Բենիտեսը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում