Լևանդովսկի. «Ռեալի» նախագահի հետ ոչինչ չեմ խոսել

Լևանդովսկի. «Ռեալի» նախագահի հետ ոչինչ չեմ խոսել

Դորտմունդի «Բորուսսիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին խոստովանել է, որ հանդիպում է ունեցել «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ, հաղորդում են իսպանական ԶԼՄ-ները:

Սակայն Լեհաստանի հավաքականի ֆուտբոլիստը հրաժարվել է բացահայտել հանդիպման մանրամասները:

-Այո, ես իսկապես հանդիպել եմ Պերեսի հետ, սակայն նրա հետ ոչինչ չեմ խոսել: Եթե ցանկանում եք իմանալ, թե ինչ է նա ասել ինձ, ապա կարդացեք մամուլը: Սերխիո Ռամոսը արդեն ութ տարի է’ հանդես է գալիս «Ռեալում» ու ոչ մի անգամ չի հայտնվել Չեմպիոնների լիգայի եզրափակչում,- ասել է Լևանդովսկին:

Հիշեցնենք’ Պերեսի ու ֆուտբոլիստի հանդիպումը տեղի է ունեցել մադրիդյան ու դորտմունդյան թիմերի’ Չեմպիոնների լիգայի շրջակակներում կայացած պատասխան հանդիպումից հետո: «Ռեալը» տպավորված է Լևանդովսկու խաղով ու ցանկանում է գնել նրա տրանսֆերը: Նրա գնմանը հավակնում է նաև «Բավարիան»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում