Daily Mail. Մոուրինյոն պատրաստվում է Ռունիին բերել «Չելսի»

Daily Mail. Մոուրինյոն պատրաստվում է Ռունիին բերել «Չելսի»

Դեռ 2010 թվականին, երբ Ուեյն Ռունին առաջին անգամ ցանկություն հայտնեց հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից», Ժոզե Մոուրինյոն մտադիր էր ձեռք բերել նրան: «Եթե Ուեյնը որոշի հեռանալ, զանգահարեք ինձ»,- այն ժամանակ ասել էր պորտուգալացի մասնագետը:

Այժմ նա պատրաստ է աշխատել 27-ամյա անգլիացու հետ’ հրավիրելով նրան «Չելսի», որը նա, հնարավոր է, գլխավորի հաջորդ մրցաշրջանից: Daily Mail-ը տեղեկացնում է, որ Մոուրինյոն Ռունիին «կապույտների» համար ցանկանում է դարձնել «նոր Դրոգբա»:

Ժոզեն հարձակման գծի ուժեղ խաղացողի կարիք ունի, որպեսզի թիմը չեմպիոնության համար պայքարի Չեմպիոնների լիգայում ու Անգլիայի առաջնությոնում: Ակումբի ներսից աղբյուրները հայտնում են, որ Ռունին «Չելսի» տեղափոխվելու ցանկություն ունի: Հիշեցնենք’ խաղացողը վերջերս թվիթերի իր էջի տվյալներից ջնջել էր այն, որ «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում