Ռոնալդուն այս ամռանը չի հեռանա «Ռեալից»
Նմանատիպ
Չնայած «Մանչեսթեր Յունայթեդի» ակտիվ հետաքրքրությանը’ «Ռեալի» աստղ Կրիշտիանու Ռոնալդուն չի լքի «Սանտիագո Բեռնաբեուն»:
Մադրիդցիների 28-ամյա հարձակվողը դեռ չի երկարաձգել ակումբի հետ պայմանագիրը, ինչի պատճառով էլ հրաժարվում է խոսել այդ թեմայի շուրջ: Արդեն տեղեկություններ են հայտնվել, որ «Յունայթեդի» ներկայացուցիչները կապ են հաստատել պորտուգալացու գործակալ Ժորժե Մենդեշի հետ’ հորդորելով Կրիշտիանուին վերադառնալ «Օլդ Թրաֆֆորդ»:
Սակայն այս ամառ նա, ամենայն հավանականությամբ, չի լքի Մադրիդը: Կրիշտիանուի ներկայիս պայմանագիրը ակումբի հետ ավարտվում է 2015 թվականին, այսինքն, արդեն մեկ տարի անց նա իրավունք ունի բանակցություններ վարել այլ ակումբների հետ, ու «Ռեալը» կհայտնվի նրան ցածր գումարով բաց թողնելու վտանգի տակ’ հաշվի առնելով, որ Անգլիայից տեղափոխությունը արժեցել է 80 մլն. ֆունտ:
Ռոնալդուն ևս մեկ փորձ է կատարելու «Արքայական» ակումբի համար նվաճել Չեմպիոնների լիգայի 10-րդ գավաթը, սակայն եթե մադրիդցիները նոր համաձայնագրի շուրջ շարունակեն հապաղել, ապա պորտուգալացու տրանսֆերը կարող է իրական դառնալ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում