«Բարսելոնան» պայքարում է Ուեյն Ռունիի համար
Նմանատիպ
Կատալոնական El Mundo Deportivo-ն տեղեկացնում է, որ «Բարսելոնան» պատրաստ է պայքարել «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունիի ձեռքբերման համար: Վերջերս ԶԼՄ-ները հաղորդում էին, որ անգլիացի ֆուտբոլիստը երկու շաբաթ առաջ իր ակումբի ղեկավարությանը խնդրել է իրեն տրանսֆերի հանել, բայց մերժում է ստացել:
Կատալոնացիները այս ամռանը պատրաստվում են լրջորեն ուժեղացնել հարձակման գիծը, քանի որ «Սանտոսի» հարձակվող Նեյմարը, ամենայն հավանականությամբ, Իսպանիա կտեղափոխվի միայն Աշխարհի 2014 թ. առաջնությունից հետո:
2009 թվականին «Բարսայի» ներկայիս գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան այսպես էր խոսել Ռունիի մասին. «Ինձ շատ է դուր գալիս նա, ու Չեմպիոնների լիգայի եզրափակչում ես նրանից շատ էի վախենում: Այդպիսի զգացում ես ունենում եմ այն ժամանակ, երբ մենք խաղում ենք Վիլայի ու «Վալենսիայի» դեմ»: Հիշեցնենք’ դրանից մեկ տարի անց էլ Դավիդ Վիլյան տեղափոխվեց Կատալոնիա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում