Ֆեդերերը հիասթափված է իր ցուցադրած խաղից

Ֆեդերերը հիասթափված է իր ցուցադրած խաղից

Ռոջեր Ֆեդերերը մեկնաբանել է Մադրիդի մրցաշարի շրջանակներում Նիսիկորիից 4:6, 6:1, 2:6 կրած պարտությունը: ATP-ի պաշտոնական կայքին տված հարցազրույցում Ֆեդերերն ասել է.

-Պատրաստվում եմ կրկին մարզվել և տքնաջան աշխատել, որպեսզի նման բաներ այլևս չկրկնվեն: Ամբողջ խաղի ընթացքում ես չկարողացա կենտրոնանալ: Հիասթափված եմ ցուցադրածս խաղից:

Կարծում եմ` մրցակիցս անգամ իր լավագույն խաղը չցուցադրեց. դա ավելի շատ է վհատեցնում ինձ: Ամեն դեպքում` չեմ կարող արժանին չմատուցել Նիսիկորիին. նա ինձանից լավ խաղաց: Այսօր հաղթեց ուժեղագույնը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում