Հիցֆելդ. Մյուլլերը, Լևանդովսկին ու Գյոթցեն` «Ոսկե գնդակի» թեկնածուներ են
11/05/2013 13:16
Նմանատիպ
Շվեյցարիայի հավաքականի գլխավոր մարզիչ Օտմար Հիցֆելդը կարծում է, որ «Ոսկե գնդակը» այս տարի պետք է ստանա «Բավարիայի» կամ Դորտմունդի «Բորուսսիայի» խաղացողներից մեկը:
-Այս տարի «Բավարիայի» ու «Բորուսսիայի» խաղացողները հնարավորություն ունեն պայքարելու «Ոսկե գնդակի» համար: Չեմպիոնների լիգայի եզրափակիչը շատ կարևոր գործոն կլինի:
Թոմաս Մյուլլերի ելույթները այս մրցաշրջանում տպավորիչ են: Նա աներևակայելի է: Նույնը վերաբերում է, իհարկե, նաև Ռոբերտ Լևանդովսկուն:
Գյոթցեն նույնպես համարվում է համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստ: «Բավարիա» տեղափոխությունը նրա մոտ կավելացնի մոտիվացիան, իսկ հաղթանակը Չեմպիոնների լիգայում կօգնի ավելի հեշտ մեկնարկել Մյունխենի թիմում,- ասել է Հիցֆելդը:
Հիշեցնենք’ վերջին 4 տարիներին «Ոսկե գնդակը» ստացել է Լիոնել Մեսսին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում