Մանչինին կարծում է` կարող է հեռացվել նույնիսկ գավաթում հաղթանակի դեպքում
11/05/2013 13:43
Նմանատիպ
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին կարծում է, որ նույնիսկ Անգլիայի գավաթում հաղթանակը չի երաշխավորում այն, որ ինքը այս մրցաշրջանի ավարտից հետո չի հեռացվի իր պաշտոնից:
-Ես «Ինտերի» հետ 4 տարում 7 տիտղոս նվաճեցի ու, ու ինձ հեռացրին: Սա ֆուտբոլ է: Ես դրա մասին բավարար գիտեմ, որպեսզի հասկանամ այս իրավիճակը,- ասել է Մանչինին անգլիական ԶԼՄ-ների հետ զրույցում:
Ավելի վաղ հայտնվել էր տեղեկատվություն, որ «քաղաքայինների» գլխավոր մարզչի պաշտոնում Մանչինիին կփոխարինի «Մալագան» գլխավորող Մանուել Պելլեգրինին:
Հիշեցնենք’ «Մանչեսթեր Սիթիի» ու «Ուիգանի» միջև Անգլիայի գավաթի եզրափակիչ հանդիպումը կկայանա այսօր’ մայիսի 11-ին, Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում