Մոյես. Չէի կարող մերժել «Ման. Յունայթեդին»
Նմանատիպ
«Էվերտոնի» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը, ով նոր մրցաշրջանից կգլխավորի «Մանչեսթեր Յունայթեդը», խոսել է իր ներկա ու ապագա աշխատատեղերի մասին:
-Ես չէի պատրաստվում հեռանալ թիմից: Այո, իմ պայմանագիրն արդեն լրանում էր, բայց մենք պլանավորում էինք միջմրցաշրջանային հանդիպումները: Բայց կարո՞ղ էի ես մերժել «Յունայթեդին». անկեղծ ասած’ ոչ:
Ինձ համար կիրակի օրվա’ «Վեսթ Հեմի» հետ խաղը շատ էմոցիոնալ կլինի, քանի որ ես մոտ եմ «Էվերտոնի» խաղացողների ու «Գիդուսոն Պարկում» գտնվող յուրաքանչյուրի հետ: Որպես մարզիչ’ ես այստեղ կարող էի և ավելիին հասնել:
Ես շատ տխուր եմ, որ լքում եմ այսպիսի հիանալի ակումբը: Երբ ես եկա այստեղ, թիմը պայքարում էր Պրեմիեր լիգայում մնալու համար’ տեղ զբաղեցնելով աղյուսակի ներքևի հատվածում: Այժմ մենք յուրաքանչյուր մրցաշրջանում պայքարում ենք 5-րդ կամ 6-րդ տեղերի համար,- ասել է Մոյեսը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում